Քննարկվել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունը և այս ուղղությամբ արդեն իսկ արված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները և այդ գործընթացում ՄՖԿ դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ ֆինանսավորման գործում ՄՖԿ-ի ներգրավվածությանը, ինչպես նաև ՄՖԿ խորհրդատվական ծառայությունների կարևորությանը տարբեր ոլորտներում ներդրումային պոտենցիալի գնահատման տեսանկյունից:
Մհեր Գրիգորյանը և Ջորջինա Բեյքերն քննարկել են էներգետիկայի, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաև Հայաստանում կանանց գործարարության զարգացման անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...