Վրաերթի է ենթարկվել 22-ամյա երիտասարդ. վերջինիս 2 ոտքերը ծնկներից ներքև ամպուտացվել են

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, նշված քրգործը հարուցվել է  ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով: 

Այդ օրը՝ ժամը  00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային: 

Վրաերթի հետևանքով Է. Խաչատուրյանը ոտքերի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ  2 ոտքերը ծնկներից ներքև ամպուտացվել են: 

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Opel-ի վարորդ Գ.  Չոբանյանը նախկինում  մի քանի անգամ  եղել է դատապարտված և վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել, որտեղ նույնպես եղել է  դատված և ենթարկվելով սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ով, ի դեպ, պարզվել է, որ  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել  է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ստեփանյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: