Հյուսիսային պողոտայում հրդեհի պատճառով տարհանվել է 30 մարդ
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։
Փրկարարները տարհանել են մոտ 30 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. տարհանվել է 65 մարդ
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շեն...
Կրակոցներ Երևանում. կա տուժած. Shamshyan. com
Երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Կրակոց Աբովյան քաղաքում. «Ֆեմիլի ֆուդ» հացատան դիմացից հոսպիտալացվել է 19-ամյա տղա. Shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկա...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Nissan Tiida-ն կոտրել է երկաթե արգելապատնեշները, և հանդիպակաց գոտում ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատված...