
«Մեգամոլի» դիմաց 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Երեւանում այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել է վիրավորներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետեւ ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: