Կրակոցներ Արմավիրի մարզում․ ինքնաձիգից կրակ են արձակել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ
Ապրիլի 22-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնել են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչել։
Ոստիկանները պարզել են, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսել են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակել է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակել։ Դրանից հետո ոստիկանները, չիմանալով՝ ինչ կլինի, վտանգելով իրենց կյանքը, գնացել են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերել են Ա․ Սլոյանին։ Ոստիկաների ու «Վաղարշապատի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ. հայտնի են ոմանց անունները
Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի...
ՀՐԱՏԱՊ. Փոխհաձգություն՝ Սյունիքի սահմանին
Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել...
Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ, Շոշի և Մխիթարաշենի գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել. Hetq.am
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Այս մասին հա...
Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել
Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Տեղեկությունը հաստատել է Առողջապահությա...