Գեղարքունիքում պատերազմից հետո մնացած «Օսա-ԱԿ» համալիրի չպայթած արկ է հայտնաբերվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչությունում շարունակում են  «Զինանոց-2021»  համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերել  մեծ քանակի զենք-զինամթերք:

Երեկ՝ ապրիլի 22-ին,  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա  Հովսեփ Մալխասյանը կամովին Մարտունու ոստիկանություն է հանձնել 1 հատ թմբուկավոր ինքաշեն ատրճանակ եւ 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ: Վերջինս հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը եւ այն հայտնաբերել է տանը՝ մաքրման աշխատանքներ կատարելիս:

Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մհեր Սերգեյանը կամովին  հանձնել 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 6 հատ  5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ով հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապուն եւ այն հայտնաբերել է բնակարանի նկուղը մաքրելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:  

Գեղարքունիքի  մարզի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Հակոբյանը հայտնել է, որ Ծովակ գյուղի «Գիլի» կոչվող տարածքում արկ է գտել:

Ոստիկանները Ծովակ գյուղի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա՝ «Գիլի» կոչվող տարածքում, հայտնաբերել են 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի  ժամանակվանից մնացած հակաօդային «ՕՍԱ ՕԿԱՅԻ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ:

Մարտագլխիկն անվնաս ոչնչացնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •