25-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև կոտրել բետոնե էլեկտրասյունն .Shamshyan .com

Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում իր վարած Toyota մակնիշի 77 MM 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին և 43-ամյա Արմեն Գշտաևին։ 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։