ՀՐԱՏԱՊ. Ժամկետային զինծառայողին հայտնաբերել են ծառից կախված. ArmDaily. am

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ Մեղրիի զորամասում ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպք է գրանցվել։ Մեզ հայտնի էր դարձել, որ մահացած երիտասարդը ընդամենը երկու ամսվա զինծառայող է, զորամասից զանգել էին ընտանիքի անդամներին, թե երեխան ինչ-ինչ խնդիրներ ունի, ու խնդրել, որ ծնողները գան։ Նախնական տեղեկություններով՝ ծնողները հասել էին զորամաս եւ հայտնաբերել որդուն՝ ծառից կախված։ 


ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ArmDaily.am-ին ասաց, որ 2 շաբաթ է՝ հիվանդ պառկած է, և օպերատիվ հաղորդագրություններ չի ստացել։ 

Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ Մեղրիում դեպք է գրանցել այսօր առավոտյան ժամը 12-ի մոտակայքում։ «Դա սպանություն է թե ինքնապանություն, որևէ մեկը այս պահին չի կարող ասել, այժմ ընթանում է քննություն»։ 

Նկատենք, որ դեպքով արդեն քննություն է իրականացվում, որի ընթացքում կպարզվի դեպքի հանգամանքները, արդյոք զինվորը ինքնասպան է եղել, թե ոչ եւ ինչու։

Քաղաքականություն