Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց։
Մարտին ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների սենատը Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ Բայդենը պատրաստվում է ցեղասպանություն որակել 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանվածային սպանություններն ու արտաքսումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է հայ պատմաբանների նամակին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին։ Նամակում ասվել է, որ ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների հետ, և նման նամակներն օգնում են ավելի հստակ և լավ հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել Բայդեն-Հարիս վարչակազմը։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած նրան, որ այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանադաբար հերքում է Հայոց ցեղասպանության մեջ մեղադրանքները։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղի մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց դաշնային մակարդակով մինչև հիմա դա չի արվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...