ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ են տարել: Լարված իրավիճակը շարունակվում է. սյունեցիները «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ» բացականչություններով փակել են ճանապարհը, պահանջում են, որ վերջինս հեռանա իրենց մարզից:
Շուռնուխցիները հայհոյել են Փաշինյանի շքախմբին. վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել
Hraparak-ը գրել է, որ քիչ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության՝ Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։
Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն անվտանգության աշխատակիցները Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։
Mediaport-ի տեղեկություններով՝ Կապանի կենտրոնում նա մոտ 300 մետր ոտքով քայլել է՝ հայրուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ապա ուղևորվել է «Էլեգանտ» ռեստորան՝ ընթրելու:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...