Արցախի հարցը Ադրբեջանի համար պրեստիժի հարց էր, Սյունիքինը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է բոլորի համար
Ես կարծում եմ, որ այս այցը նախընտրական չէր, այլ կապված էր Սյունիքի մասով որոշ փոփոխությունների հետ, որոնք ինքը չի հասցրել անել հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ինքը ժողովրդին վախեցնում էր պատերազմով, իմ կարծիքով՝ ինքը պատերազմը չկանգնեցրեց, որպեսզի ժողովրդի մոտ վախ առաջանա պատերազմի նկատմամբ։ Ինչ լինում է, ասում է՝ պատերազմ կլինի, վախեցնում է։ Քանի դեռ ինքը Հայաստանի ղեկավարն է, Հայաստանը ապագա չունի։ Պետք է անպայման քշենք նրան, ոչ էլ ներկա ունենք։ Ես կարծում եմ՝ կան հարցեր, որոնք Ադրբեջանը մինչեւ վերջ չի լուծել, իսկ այցը դրա հետ էր կապված։ Ստրատեգիական տեսակետից եթե Արցախի տարածքները վերցնելը Ադրբեջանի համար պրեստիժի հարց էր, ապա Սյունիքի հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է։ Հարևաններին նույնպես Սյունիքի հարցը ավելի շատ է հետաքրքիր, քան Արցախի հարցը։ Պարսիկներին, չինացիներին, բոլորին այս հարցը ավելի է հուզում»,- ասաց Մանուկյանը
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...