Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի բնակարանը:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրուցում հաստատեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը` նշելով, որ այս պահինխուզարկություն է ընթանում եւ անտեղ է Մեղրիի քաղաքապետի փաստաբանը:
«Մխիթար Զաքարյանը անձամբ տանը չէ, դժվարանում ենք ասել, թե ինչ են փորձում գտնել, բնականաբար սա այսօրվա իրադարձությունների եւ այդ իրադարձությունների վրա Նիկոլ Փաշինյանի հիստերիկ, իրեն վայել արձագանքի եւ առերեւույթ ապօրինի ցուցումների հետեւանք է: Ոչ մի նոր բան չկա, այդ տղաների վրա ինչ-որ շինծու գործեր են կարում, նույնիսկ գործ կարել չգիտեն: Կարծում եմ իրենք փնտրում են որեւէ բան, որը կարող է օրենքի դաշտ մտցնել այն ապօրինի հրամանը, որը իրենք ստացել են վարչապետից»,- ասաց նա:
Նշենք, որ Մխիթար Զաքարյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...