Կերչի նեղուցի արգելափակման Ռուսաստանի քայլերը անհանգստացրել են ԱՄՆ-ին
Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնել՝ կապված Սև ծովի ռուսական տարածքային ջրերում օտարերկրյան ռազմանավերի և այլ նավերի երթևեկությունը դադարեցնելու Մոսկվայի պլանների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ նման գործողությունները համարում են «չհրահրված էսկալացիայի օրինակ՝ Ուկրաինայում իրադրության խաթարման և ապակայունացման նպատակով Մոսկվայի շարունակական արշավի շրջանակում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՌԴ ՊՆ նավիգացիայի և օվկիանոսագրության վարչությունից հայտնել էին, որ մինչև հոկտեմբերի 31-ը Սև ծովի ջրատարածքի որոշ շրջաններ փակ կլինեն օտարերկրյա ռազմանավերի և պետական այլ նավերի համար։ Դրա հետ կապված՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը բողոք էր արտահայտել՝ անվանելով այդ քայլը միջազգային իրավունքի նորմի խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...