Միջազգային հանրությունը պետք է միջամտի Ադրբեջանում հայ գերիների խնդրին. Դավիթ Բաբայան
Միջազգային հանրությունը պետք է միջամտի Ադրբեջանում հայ գերիների խնդրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Անհրաժեշտ է թակել բոլոր դռները: Այո, հայկական կողմը տվյալներ ունի, բայց միջազգային հանրության միջամտությունն անհրաժեշտ է, մոնիտորինգ է անհրաժեշտ»,- հայտարարել է արտգործնախարարը՝ հավելելով, որ ԶԼՄ-ները ուռճացնում են տեղեկատվությունն այն մասին, թե Ադրբեջանը զբաղվում է օրգանների առեւտրով: «Ստույգ իմանալու համար միջազգային հանրությունը պետք է միջամտի: Առաջին պատերազմից հետո, իսկ ես դա ասում եմ 100% համոզվածությամբ, ադրբեջանցիները հայ գերիներին եւ պատանդներին գրանցում էին ադրբեջանական անուններով եւ պահում բանտերում: Միջազգային հանրությունը մոնիտորինգի միջոցով չէր կարողանում նրանց նույնականացնել: Իսկ ո՞վ գիտի, միգուցե հիմա՞ էլ է այդպես: Բայց փաստ է, որ գերիները կարող են ավելի շատ լինել, քան ասում է Ադրբեջանը»,- ասել է արտգործնախարարը:
Մեկնաբանելով ռազմագերիներին ահաբեկիչ ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը՝ Բաբայանը հիշեցրել է երեք ադրբեջանցի ահաբեկիչներին, որոնք ներթափանցել էին Արցախի տարածք: «Մեկը ոչնչացվել էր: Մյուս երկուսի առնչությամբ անցկացվել էր բաց թափանցիկ դատավարություն՝ միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ապացուցվել էր, որ նրանք ահաբեկիչներ եւ հանցագործներ են: Իսկ այստեղ նման բան չկա»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաս...