ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը:
«Չենք կարող չողջունել նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցություն տրամադրել նմանօրինակ գործընթացներին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ մասնակցել այդ խաղաղության պայմանագրի մշակմանը և կա արդյոք դրա բովանդակության մասին տեսլական:
«Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի ձևավորման և երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ուղու սկզբում: Կարևոր է, որ այդ ճանապարհն ուղեկցվի դրական տրամադրվածությամբ, այդ թվում և տեղեկատվական ոլորտում: Պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ՝ փոխգործակցություն ձևավորելով մեր ադրբեջանցի և հայ ընկերների հետ: Շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացումը բխում է այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից։ Հույս ունենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին»,- հավելել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցներ...