Հարց է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում. վարչապետը՝ պատգամավորին
Այսօր՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, պատգամավորները հարցեր էին ուղղում վարչապետին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Դուք պնդում եք, որ նախապատերազմյան վիճակով եք ժառանգել երկիրը, փաստորեն, փորձել եք զրոյական ձեր կետից սկսել բանակցությունները, բայց ձեր վարքագիծը՝ որպես երկրի ղեկավար, ձեր իշխանական խմբակցության վարքագիծը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, ձեր կառավարության անդամների վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավար ուժի վարքագծին։ Դուք երեք տարի այստեղ հանդես եք եկել պոպուլիստական հայտարարություններով, որևէ հիմնարար բարփեփոխում չի եղել։ Դուք նախկինների հետ եք կռիվ տվել, տուն-տունիկ խաղացել․․․»։
Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորին, ասաց․ «Տիկի՛ն Սամսոնյան, մեր նիստի այս հատվածը կոչվում է հարցուպատասխան։ Հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն՝ հարց է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում։ Քանի որ ձեր խոսքում ոչ մի հարց չկար, դուք ելույթ ունեցաք, դա ձեր իրավունքն է․․․ Ես հարկ չեմ համարում արձագանքել ձեր ելույթին»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...