Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, նրա վիրավոր կնոջ, 2 անչափահաս երեխայի և Mercedes-ի վարորդի ինքնությունը

պարզվել է երեկ՝ ապրիլի 1-ին Արարատի մարզում տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda-ն վարել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 40-ամյա Մհեր Ռաշոյանը, իսկ Mercedes-ը վարել է  Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Անուշավան Մանուկյանը:

 

 Վթարի հետևանքով Մ. Ռաշոյանը տեղում  մահացել էր, նրա ուղևորներ, կինը՝ 39-ամյա Թ. Շահվերդյանը, 5-ամյա Ալեքս Ռ.-ն, 7-ամյա Ռուբիկ Ռ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը՝ «Արտաշատ» բժշկական  կենտրոն:

 

 Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել  «Արարատ» բժշկական կենտրոն: 

 

Քաղաքականություն

Պատահարներ