Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական գյուղ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ օրերս ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։
«Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա՛, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին մշակող իշխանության Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։
Այսինքն՝ իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական հույսը ռուս խաղաղապահն է։
Այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։
Բայց կարևորը՝ մենք այլևս թուրքի հանդեպ մեր թշնամական դիտակետը պիտի փոխենք։
Հիմա ես չգիտեմ՝ Սյունիքի մարզպետը ևս գելխե՞ղդ է, թե՞՝ ո՛չ, բայց հուսամ գոնե կփորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար։
Եվ քանի որ իշխանական գելխեղդները առանձնապես հավատ չեն ներշնչում, դիմել եմ նաև Ռուսլան Մուրադովին»,-գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն.Պահեստազորային Ավետիսյան...
Ավազահանքից բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին
Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական...
Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցվե՞լ է թուրքական հատուկ ծառայություններին. քրգործը վարույթ է ընդունվել
Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1...
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը
Ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանի...