Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է. SHAMSHYAN
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 1-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Մատինյանը, ով հայտնել է, որ ժամը 04:00-ի սահմաններում նկատել է, որ դեռևս չպարզած հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են արագաչափ սարքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արագաչափը տեղադրված է եղել Նոյեբերյան համայնքի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում և սարքը պատկանում է «Էլիպս ՋԻԷՅ» ՍՊԸ-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվել է արագաչափ սաքի 2 ապակիներն ու ֆիլտրը: Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Երբ Ա. Մատինյանը ահագանգել է ոստիկանություն, այնտեղ կարծել են, թե նա ապրիլմեկյան կատակ է անում, սակայն ժամանելով նշված վայր, պարզել են, որ ամեն ինչ լուրջ է:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը
Ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանի...
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական գյուղ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան է...
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ տանող մայրուղի, պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը
Wargonzo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դու...
Հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն.Պահեստազորային Ավետիսյան...