Ռուս թղթակիցը` Դավիթ Բեկում գտնվող հայկական դիրքերի մասին

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է հիմա Հայաստանը։ Ահա երկու լուսանկար: Նկարների միջև մի քանի ամսվա տարբերություն կա: Սա Ադրբեջանի ԶՈՒ դիրքերն են ՝ Դավիթ Բեկ գյուղում։ Այդ ընթացքում Ադրբեջանի զինուժն այստեղ ամրակազմ է ստեղծել, իսկ հայ զինծառայողները այդպես էլ նստած են աշխարհազորայինների փորած խրամատներում` առանց բլինդաժների: Ինձ դիմեցին Դավիթ Բեկի ազատամարտիկները, թե օգնիր ։ Այս մասին գրում է «Старше Эдды» թելեգրամ ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին:

«Երեւանում մարդկանց ասա, որ մեզ օգնություն է պետք։ Թող տեխնիկապես բարեկարգեն ճանապարհները: Մենք ինքներս կամրապնդենք պաշտպանական սահմանները։ Ես այդ խնդրանքը հասցրեցի Հայաստանի ուժեղներին։ Կարծում եք ՝ ինչ-որ բան փոխվել է ։ Ոչ. Բոլորը ուշադիր լսեցին ու ասացին, իհարկե, մենք կօգնենք։ Ահա այսպիսի վերաբերմունք սեփական  երկրի նկատմամբ։ Դե  ռուսներն էլ հո կան, կպաշտպանեն։ Իսկ մենք ավելի լավ է զբաղվենք քաղաքականությամբ»: