Հասարակություն
Կապառոս՝ վարչապետ. հայությունը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը
Քիչ առաջ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ռումինիայի դեմ խաղում:
Խաղը ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի:
Ընտրական փուլի 3 հանդիպումից հետո մեր ազգային թիմը 9 միավոր ունի և առաջատարն է մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք, նախորդ երկու խաղում ևս Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տոնել:
Ֆեյսբուքահայությունը ակտիվորեն ու ցնծությամբ տոնում է այս իրադարձությունը, իսկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիսատեսը գոռում է՝ Կապառոս՝ վարչապետ:
[4bc62b598ed04e1c7aba2b39a2df8f24.jpg]
[2791f6db0d1f4835600067ffd7ff8364.jpg]
[ca9b133c8424621f6de7a7383f19f0ab.jpg]
[333c74e53aecd0dfcf9108b76b7d13d3.jpg]