Արմեն Գրիգորյանը՝ «ՍՈւ»-երի ու «Իսկանդերի» մասին
Դրա մասով բոլոր պարզաբանումները տրված են, որևէ ավելացնելու բան չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով «Իսկանդերի» վերաբերյալ հարցի մասին:
Գրիգորյանին հարց ուղղեցին նաև ՍՈւ-երի մասին, թե ինչու Հայաստանը մինչ պատերազմը հրթիռ ձեռք չի բերել. «Երբ ՍՈւ-երը գնվել են, դա դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց:
Այսինքն, զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան՝ պատերազմի սկսելը:
Խնդիրը դրա մեջ էր, այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված չենք ունեցել»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին՝ Գրիգորյանը պատասխանեց․
«Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...
Ազերիները մի քանի մետր առաջ են եկել, պոստ ավելացրել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խնձորեսկցիներն ասում են՝ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի ք...