Ազերիները մի քանի մետր առաջ են եկել, պոստ ավելացրել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խնձորեսկցիներն ասում են՝ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել:
Auroranews-ը լրացուցիչ մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցի հետ:
«Ներքին Խնձորեսկում պոստ են ավելացրել, առաջ են եկել, GPS-ով այդ հատվածն իրենց տարածքում է ընկած: Գյուղացիների սեփական հողերի մի մասն էլ մնացել է իրենց տարածքում» - նշեց Խնձորեսկի համայքապետը:
Հարցին, թե քանի՞ մետրով են առաջ եկել, նշեց, որ չի կարող հստակ ասել: Հետաքրքրվեցինք, թե նման սահմանազատումների ժամանակ հայկական կողմից ներկայացուցիչներ լինու՞մ են տեղում, նշեց, որ ՊՆ ներկայացուցիչները տեղում են լինում:
Պատասխանելով ճշտող հարցին, թե քանի գյուղացի է հայտնվել նման իրավիճակում և ինչպես են օգնելու այդ գյուղացիներին, նշեց. «Տասնյակ գյուղացիների մասին է խոսքը: Չգիտեմ, թե ինչ է լինելու այդ գյուղացիների, դեռ չեմ կարող ասել»:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...