Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել էր businessformula.ge կայքից:
Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:
Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից Tert.am-ը տեղեկացել է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։ «Նասիբ Հասանովը գնել է « Caucasus Online » ընկերության մնացած 51% -ը` խախտելով մի քանի դատական գործընթացներ և այսօր 100% անօրինական սեփականատեր է»,- հայտնում են Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից:
Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի կոմունիկացիների հանձնաժողովի հետ, ինչի պատճառով Հանձնաժողովը մի քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել արժեթղթերը նախնական վիճակի: Սակայն, փոխարենը արժեթղթերի 51%-ն էլ է վաճառվել ադրբեջանցուն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռ ՀՀ-ում պաշտոնական արձագանք չկա, որ ընկերությունը տնօրինում է ադրբեջանցի գործարարը, ինչ ռիսկեր կան և ինչպես են դրանք կարգավորվելու:
Tert.am-ը Caucasus Online ընկերությունից պարզել է, որ 2010 թվականին վրացական ընկերությունը հնարավորություն է ստացել մուտք գործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք:
Caucasus Online ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կարողացել է առաջատար դիրքեր հաստատել տարածաշրջանում և ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը: Ընկերությունից լրատվականը տեղեկացել է, որ այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:
Caucasus Online-ին է պատկանում «Վրաստանի երկաթուղային հեռահաղորդակցության» (GRT) 100%, որն ապահովում է լիարժեք մուտք դեպի «Caucasus Online GRT» ենթակառուցվածք, որը բաղկացած է 600 կմ օպտիկամանրաթելային մալուխից և սարքավորումները կապող մագիստրալից, որոնք էլ միացված են Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի գործընկեր ցանցերին, ինչպես նաև Փոթի (Վրաստան)-Վառնա (Բուլղարիա) ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխին:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...
Ազերիները մի քանի մետր առաջ են եկել, պոստ ավելացրել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խնձորեսկցիներն ասում են՝ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի ք...