Սպորտ
Արդեն ցույց ենք տվել, որ մեր համախմբվածությամբ կարող ենք լավ արդյունքներ գրանցել. Հովհաննես Համբարձումյան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վաղը Լիխտենշտեյնի հետ կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Լավ մարզավիճակում եմ, պատրաստվում եմ օգնել թիմի առաջիկա խաղերում, որպեսզի փորձենք մաքսիմում լավ արդյունքներ գրանցել:
Հավաքականում իսկապես շատ լավ. դրական մթնոլորտ է տիրում, անգամ վերջին երկու խաղերում ցույց տվեցինք, որ, չունենալով առաջատար խաղացողների, այդ համախմբվածությունն օգտագործեցինք լավ արդյունքի հասնելու համար:
Հայտնվել ենք բարդ խմբում, բայց պետք է ամեն ինչ անենք, որ ամեն խաղում բարելավենք մեր խաղն ու լավ արդյունքներ գրանցենք»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը:
Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կկայանա վաղը՝ մարտի 25-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում
Պաշտոնական. Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի
Հայաստանի հավաքականը Մունդիալ-2022-ի ընտրական փուլը Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակով մեկնարկեց
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0