ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանին պաղպաղակ տանելու համար քաղաքացիները բերման ենթարկվեցին
Ցուցարարները, որպես բողոքի ակցիա, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաղպաղակ էին տարել Բաղրամյան 26։
Ոստիկանության ծառայողները քաղաքացիներին թույլ չէին տալիս իրականացնել իրենց ակցիան։
«Մենք մեր գործերը թողել, եկել ենք՝ հայրենիքի համար ենք պայքարում։ Քո երեխեն էսօր սոված չի, դու կարողանում ես գումար տանես, էսօր երեխուս սոված թողել ու եկել եմ քո երեխու համար էլ եմ պայքարում»,- ոստիկանին դիմեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանն էլ արձագանքեց. «Պայքարելուն էլ ձեւ կա»։
Այնուհետեւ ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին։
Ակցիայի մասնակիցը դիմադրում էր ոստիկանների գործողությունների դեմ, նշելով, որ ինքն օրենք չի խախտել. «Երբ նամակ կուղարկեք, ես կգամ։ Ինձ օրինական կհրավիրեք բաժանմունք, ես էլ կգամ։ Ո՞ր օրենքով եք ինձ բերման ենթարկում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում խաղաղ ցույց իրականացնող հայ կնոջը մոտեցել է ադրբեջանցի երիտասարդ
Մոսկվայում շարունակվում են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույցերը ՝ բոլոր ռազմագերիներին հանձնելու պահանջով։ Հերթական բողոք...
Իմ դիրքորոշումն անփոփոխ է . Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ...
Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ. Փաշինյան
Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ: Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու...