Իմ դիրքորոշումն անփոփոխ է . Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ասված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում:
«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։
Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։
Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն
Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման», - ասված է Գասպարյանի ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես...
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները: Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի...
Վիգենին ծեծեցին. մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում
Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյան, ով արդեն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ, զրու...
10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր. Ադրբեջանը մարտի 15-18-ը զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանի Զինված ուժերըն մարտի 15-18-ը ընկած ժամանակահատվածում լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտն...