ԶՈՒ-երը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և հույս ունեմ չեն էլ հատի, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ մարտի մեկի գործը բացահայտված է, մեղադրվող անձինք կան, որոնք կանգնած են դատարանի առջև։
«Ճիշտ է՝ կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունների այն ֆոնը որում դա տեղի է ունեցել՝ բացահայտված է»։ Փաշինյանը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ չի պատրաստվում զիջել պաշտոնը՝ ինչպես ինքը նշեց՝ «նախկիններին»։
Ըստ նրա՝ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի ու նրա կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության դեմ։ Զու ԳՇ հայտարարությունը այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։
«ԳՇ հայտարարությունը՝ այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների ազդեցությունն ցուցադրելու արդյունք է։ Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների։ Սա կոնկրետ հիմնավորված հանգամանք է։ Այլոց շարքում՝ այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է՝ ՀՀ ԶՈՒ-երը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները՝ ՀՀ Սահմանադրությունը»։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են ԶՈՒ-երին դրդել տանկեր հանել սեփական ժողովրդի դեմ, միաշամանակ նշեց, որ խոսք է տալիս, որ դա տեղի չի ունենա։
«ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, որոնք ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ուղղակի ունենալ։ Բայց այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա։ Այս պահի դրությամբ ԶՈՒ-երը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և հույս ունեմ չեն էլ հատի, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա»։
Փաշինյանն ասում է՝ կապ չունի իր հրաժարականի պահանջով թուղթը ով է ստորագրել՝ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը եղել է Օնիկ Գասպարյանինը՝ ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ։
«Եվ, Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները։ Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, դա սպայի պատվի մեծագույն նվաստացում է»։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Հարգում եմ և՛ պարոն Փաշինյանին, և՛ Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը. Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյ...