Հարգում եմ և՛ պարոն Փաշինյանին, և՛ Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը. Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դուրս գա կառավարության շենքից: Հենց այդ հատվածում էր նաև գործարարը։
Թե քանի հոգու են ապահովել միտինգին, Սուքիասյանն ասաց, որ պետք է մոռանալ նախկին բոլոր «ոճերը» և անցնել նորին։
«Նախկինում ստիպողաբար էր, այս երեք տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»,-ասասց Խաչատուր Սուքիասյանը։
Դիտարկմանը, թե Սիլ Կոնցեռնի աշխատակիցները գիտակցաբա՞ր են եկել միտինգին, ասաց տեղյակ չէ, թե կոնցեռնից ովքեր են եկել հանրահավաքին։
«Ես գիտեմ՝ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»։
Լրագրողի հարցին՝ խնամին էլ Բաղրամյան պողոտայում է հանրահավաք անում ՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած չէ՝ Սուքիասյանը նշեց, որ ինքը ոչ ոքի կողքին կանգնած չէ։
«Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա։ Բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ և պարոն Փաշինյանին, և Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջին հանրահավաքին տեղեկություններ էին տարածվում, թե Սուքիասյանին պատկանող մոլերից մեկի աշխատակիցներին ստիպողաբար տարել էին հանրահավաքին մասնակցելու։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Զարմացած եմ, որ Միքայել Մինասյանը թելում է Նիկոլ Փաշինյանի թելը. Մարուքյան
Զարմացած եմ, որ Միքայել Մինասյանը թելում է Նիկոլ Փաշինյանի թելը։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մ...