Գիտե՞ք ինչ նվաստացում էր դա. Ինչպես են ապրում հայերը Ադրբեջանի հետ նոր սահմանին. BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայության լրագրողները Հայաստանում անցել են նոր սահմանի երկայնքով եւ դիտել, թե ինչպես են տեղացիները ապրում իրենց նոր հարեւանների հետ: BBC-ն անդրադարձել է պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքի մարզին և  զրուցել մարդկանց և ռուս սահմանապահների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Հայաստանի կառավարության փոխարեն հենց իրենք են մարզի բնակիչներին ասում, թե սահմանային հատվածներում ինչը ինչպես է փոխվում.

 «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են ուզում և մինչեւ վերջ համառորեն կռիվ կտան ցանկացած վիճելի դիրքի համար: Հայկական կողմից մենք նման պատրաստակամություն չենք տեսնում»,- ասել է ռուս սահմանապահներից մեկը: 

 

Խորհրդային տարիներին ճանապարհները կառուցում էին ՝ ելնելով հարմարավետության նկատառումներից և անտեսելով հանրապետությունների վարչական սահմանները ։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ առաջին պատերազմը, որի արդյունքում Բաքուն կորցրեց իր վերահսկողությունից ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև նրա շուրջ յոթ շրջանները։ 

2020թ. աշնանային պատերազմից հետո, որի արդյունքում արդեն պարտվել էր Հայաստանը, այդ շրջանները անցան  Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գորիսից Կապան տանող ճանապարհն այժմ թեքվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք: Այսպիսով պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցի զինվորականները այդ ճանապարհի երկայնքով տեղադրել են մի քանի վահաններ. "Welcome to Azerbaijan!": 

Եվ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները չեն օգտվում այդ ճանապարհից,այնուամենայնիվ պարտված հակառակորդի համար նրանք նման խորհրդանշական հիշեցումներ են տեղադրում։ BBC-ի դիտարկմամբ` Սյունիքի տարբեր հատվածներում հայտնված ադրբեջանական դիրքերը խնդիրներ են ստեղծել մարզի բնակիչների համար: Օրինակ, եթե նախկինում Կապանից գյուղ Ագարակ կարելի էր հասնել 10 րոպեում, ապա այժմ ստիպված այլ ճանապարհով պետք է գնալ ու տեղ հասնել արդեն 40 րոպեում, քանի որ ադրբեջանցիները կրակում են նախկին ճանապարհի ուղղությամբ: 

Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձած շրջաններից Կապան Է տեղափոխվել 800 մարդ։ Հադրութից, Զանգելանից, Մինջիվանից հեռացած ութ ընտանիք այժմ ապրում են Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցում: 

 

«Պուտինը չորրորդ օրն առաջարկում էր դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանն ասաց, որ մինչև վերջ է կռվելու ։ Եվ հիմա ի՞ նչ է մնացել Լեռնային Ղարաբաղից», - վրդովվում է Վալերի Գասպարյանը, ով ստիպված է եղել լքել Հադրութը, որտեղ ապրել է 20 տարի ։ 

 

Նրա ավագ որդին շարունակում է ծառայել Լեռնային Ղարաբաղի բանակում, իսկ նրա կրտսեր որդին մասնակցել է մարտական գործողություններին եւ վիրավորվել։ Թե որքան ժամանակ պետք է անցկացնեն այստեղ, Գասպարյանը չգիտի:

 «Շնորհակալություն բարի մարդուն, ով մեզ այստեղ բնակեցրեց, այլապես մենք ստիպված կլինեինք բաց երկնքի տակ գիշերել»: 

 

Հայ-ադրբեջանական նոր սահմանը Շուռնուխ գյուղը գրեթե կիսվել է 2 մասի։ Շուռնուխում ապրում է մոտ 80 մարդ եւ կա 35 տուն: Դեկտեմբերի վերջին այստեղ  ժամանել է  պատվիրակություն կազմված  երեք ադրբեջանցի գեներալներից, մեկ ռուս գեներալից և եղել է նաև Հայաստանի բանակի 1 փոխգնդապետ։ Բնակիչներին հայտնել են, որ 11 տուն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում և այդ խնդիրը պետք է լուծել։ 

 

«Այդ գեներալներից մեկը ասեց ինձ. «Սա հիմա ադրբեջանական հող է»։ Իսկ մեր կողմից միակ փոխգնդապետը լռում էր։ Գիտե ՞ք, թե դա ինչ նվաստացում էր»։"- պատմում է գյուղապետ Հակոբը, ով ստիպված էր լքել իր տունը և ընտանիքով տեղափոխվել գյուղապետարանում։ 

 

Տեղահանվածները չեն վճարում լույսի, գազի համար, նրանց համար բերում են մթերքներ ։ Մարդիկ ստանում են 35 հազար դրամ թոշակ, իսկ Կապանում բնակարան վարձակալելն արժե 50 հազար դրամ։ Այն հարցին, թե հիմա ինչ են ամենից շատ ուզում մադիկ ասում են, որ հիմա ամենակարեւորը գերիներին տուն վերադարձնելն է ։ Զոհվածների որոնումն ու գերիների վերադարձը երկրում ամենացավոտ թեմաներն են մնում պատերազմի ավարտից երեք ամիս անց: Դեռ պետք է բոլոր փախստականներին նոր բնակարաններով ապահովել։

Քաղաքականություն

Պատահարներ