Կարկուտ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում. եղանակը` առաջիկա օրերին
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին նույնքան կբարձրանա։
Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ նաև քամին կուժգնանա (16-19մ/վ)։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19–ից +21, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Մի շարք փողոցներ փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան
Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապ...
Ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանի քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։Ինչպես տ...
Երևանում ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտ...
