Հռոմի Պապն արձագանքել է Դոնալդ Թրամփի քննադատությանը
Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նախքան այս, Միացյալ Նահանգների առաջնորդը խիստ քննադատության էր ենթարկել քահանայապետին՝ նշելով, որ իրեն պետք չէ մի առաջնորդ, ով դեմ է իր վարած քաղաքականությանը։ Թրամփը նաև հավելել էր, որ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, Լևոն պապը չէր լինի Վատիկանում։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անընդունելի է որակել նման հայտարարությունները, ինչին ի պատասխան Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի օգնի Իտալիային, քանի որ Հռոմն իբր չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողություններում։
«Կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է՝ ավետել Ավետարանը, քարոզել խաղաղություն... Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ Ավետարանն ավետելու համար, թող դա անի ճշմարտացիորեն... Ես պարզապես հույս ունեմ, որ ինձ կլսեն», - քահանայապետի խոսքերն է մեջբերում Վատիկան Նյուզ (Vatican News) պորտալը։
Հռոմի Պապը նախկինում ևս բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների քայլերն Իրանում՝ անընդունելի համարելով իրանցի ժողովրդին ուղղված սպառնալիքները։ Ապրիլի սկզբին, երբ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը կոչ էր արել աղոթել զինծառայողների համար, Լևոն XIV-ը քարոզի ընթացքում ընդգծել է, որ գերիշխելու ձգտումը հակասում է Հիսուս Քրիստոսի ուղուն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...