Վենսը` ամերիկացի նպաստառուների վերաբերյալ նոր որոշում է կայացրել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պնդմամբ՝ շուրջ 186 հազար ամերիկացիներ, համարվելով մահացած դեռ շարունակում են սննդի կտրոններ ստանալ։
Այովայում անցկացված հանրահավաքի ընթացքում Վենսը հայտարարել է. «SNAP-ով (Լրացուցիչ սննդի օգնության ծրագիր) նպաստներ ստացող քաղաքացիների թվում մոտ 186,000-ը մահացած են»։
Փոխնախագահը նաև հավելել է, որ ևս 355 հազար ամերիկացիներ նպաստներ են ստանում կրկնակի չափով։
Անդրադառնալով հնարավոր արձագանքներին՝ նա նշել է. «Ֆեյքերը կասեն... Ջեյ Դի Վենսն առաջարկում է մարդկանց զրկել սննդի կտրոններից։ Հենց դա նրանք կասեն։ Իրականում ես կարծում եմ, որ մենք պետք է խլենք սննդի կտրոնները մահացած մարդկանցից»։
Վենսը հավելեց, որ SNAP-ի ստացողների թվում են նաև շքեղ Lamborghini-ների սեփականատերերը։
«Կարծում եմ՝ ամերիկյան բնակչության 95%-ը կհամաձայնի, որ եթե դուք բավականաչափ հարուստ եք Lamborghini գնելու համար, ապա բավականաչափ հարուստ եք նաև ամերիկացի քաղաքացիներից SNAP-ի նպաստներ չստանալու համար», - ասել է նա։
Հավելենք` Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենսը պատասխանատու կլինի Միացյալ Նահանգներում խարդախության դեմ պայքարի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...