ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց։ Նրան Գյումրիից մինչև օդանավակայան ճանապարհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆրանսիայի նախագահը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին։ Մակրոնին դիմավորել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Մակրոնը մասնակցել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաշինյանն ու Մակրոնը ստորագրել են ՀՀ Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը։
Եվ վերջում՝ այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին մասնակցել են Մակրոնը, Փաշինյանը, Խաչատուրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հավելենք` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել են Երևանի կենտրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ բանտի «պուտյովկա» են բաժանում. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ քրեորեն պ...