Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել պաշտոնական Երևանին
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել պաշտոնական Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտան հանձնել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Սարգսյանին այդ կապակցությամբ կանչել են Բելառուսի ԱԳՆ։
Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։
Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության արձագանքը Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...