Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հնարավոր սադրանքներին:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ իրենք ամեն օր պատրաստ են սադրանքների, քանի որ դրանք պարբերաբար տեղի են ունենում տարբեր վայրերում: Նա շեշտել է, որ տեսել են դրանց բազմազան տեսակները և բարոյապես պատրաստ են՝ հավելելով, թե ականատես են եղել, թե «մինչև անասնացման ինչ աստիճանի են հասել հենց այս ոչ բարեկամական վարչակարգերը»:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի՝ այն պետությունները, որտեղ հավատարմագրված են ռուս դիվանագետները, կրում են նրանց անձնական անվտանգությունն ու դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն ապահովելու պարտավորություն:
«Սադրանքներ եղել են, կան և, ցավոք, լինելու են: Պատրա՞ստ ենք մենք: Այո, անշուշտ», - եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։ «Բրիջիթն այլ հա...
Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում. Կայա Կալլասի հայտարարությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ինքը կկայացնի ԵՄ-ին անդամակցության...