Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը նոր որոշմամբ է հանդես եկել

Ofelya
Դոնալդ Թրամփը նոր որոշմամբ է հանդես եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատության նախագիծ» գործողությունը կարճ ժամանակով կասեցնելու որոշման մասին։


Ամերիկյան առաջնորդն այս քայլը հիմնավորել է Պակիստանի և մի շարք այլ պետությունների ներկայացրած խնդրանքով։ Որպես լրացուցիչ պատճառներ նա մատնանշել է Իրանի դեմ իրականացվող արշավի շրջանակում արձանագրված «հսկայական ռազմական հաջողությունները», ինչպես նաև Թեհրանի հետ վերջնական ու լիակատար համաձայնության գալու հարցում առկա նշանակալի առաջընթացը։



«Մենք փոխադարձ համաձայնության ենք եկել այն մասին, որ քանի դեռ շրջափակումը պահպանվում է, ամբողջ թափով ընթացող «Ազատության նախագիծը» կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի տեսնենք, թե արդյոք կհաջողվի վերջնականապես լրամշակել և ստորագրել համաձայնագիրը», - գրել է Թրամփը։




5462917845118293504.jpg 43.7 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250