09:00 Լուրերը մեկ տողով. Բելառուսի «հարվածը» Երևանին, Մակրոնի հրաժեշտը. ամենաթեժ իրադարձությունները՝ ՀՀ-ում և աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ ԱԺ նախագահի կողմից հնչեցված «ոչ բարեկամական» հայտարարությունների և երկրի ներքին կառավարման վերաբերյալ համեմատությունների պատճառով։
•Ֆրանսիայի նախագահն ավարտել է պետական այցը Հայաստան, որի շրջանակում Գյումրիում մասնակցել է մշակութային միջոցառումների և վերահաստատել երկու երկրների պատմական բարեկամությունը։
•Ռումինիայի նախագահը կառավարությանն անվստահություն հայտնելու և ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով շտապ լքել է Երևանն ու վերադարձել Բուխարեստ։
•Որոշել եմ դառնալ վարչապետ, որ դուք ունենաք լավ ապագա, ունենաք լավ կրթություն, հետագայում ունենաք լավ աշխատանք, դրա համար մենք ամեն ինչ անում ենք, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
•Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները քննարկել են Գյումրի-Կարս երկաթուղու և պատմական Անիի կամրջի վերականգնման հեռանկարները՝ կարևորելով տարածաշրջանային կապերի զարգացումը։
•ԱՄՆ վարչակազմը խստացնում է ճնշումն Իրանի նկատմամբ՝ կանխատեսելով երկրի ֆինանսական համակարգի փլուզումը և սպառնալով պատժամիջոցներով բոլոր աջակից սուբյեկտներին։
•Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցրել է նավերի ուղեկցման «Ազատության նախագիծ» գործողությունը՝ Թեհրանի հետ համաձայնության հնարավորությունը ստուգելու համար, մինչդեռ Իրանը զգուշացնում է նեղուցում սեփական կանոնների մասին։
•ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պնդմամբ՝ շուրջ 186 հազար ամերիկացիներ, համարվելով մահացած դեռ շարունակում են սննդի կտրոններ ստանալ։
•Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին պատրաստ լինելու մասին, եթե դրանք հանգեցնեն իրական և էֆեկտիվ արդյունքների։
•Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ երկամարտում գրանցելով 336 կգ արդյունք։
•Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում և տեղումներ. լեռնային շրջաններում հնարավոր է թաց ձյուն, իսկ մայրաքաղաքում՝ կարճատև անձրև ու ամպրոպ։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...