Խաղեր են խաղում. նրանք իմ հետ մեծ հարգանքով են խոսում. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրանը «խաղեր է խաղում»։ Ըստ Թրամփի՝ նրանք իր հետ խոսում են մեծ հարգանքով, սակայն հեռուստատեսությամբ հրապարակավ հերքում են նախագահի հետ շփումների փաստը։
Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ թեհրանյան կողմը գործարք կնքելու ցանկություն ունի։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրան հաջորդած Իսլամաբադի բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Չնայած մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկություններ չկան, ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել իրանական նավահանգիստների շրջափակմանը։ Այս պահին միջնորդ կողմերը ջանքեր են գործադրում բանակցային նոր փուլ կազմակերպելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...