Իրանի դեսպանը պարզաբանել է՝ ինչու չի կայանում Փաշինյանի այցը երկիր
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան պլանավորված այցի հստակ օրը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Դեռևս փետրվարին դիվանագետը նշել էր, որ 2026 թվականին նախատեսվող այցի շրջանակում կողմերը մտադիր են ստորագրել ռազմավարական համագործակցության փաստաթուղթ։
Դեսպանը պարզաբանել է, որ թեև այցի գաղափարը կար, սակայն հետագա իրադարձությունները, մասնավորապես՝ Իրանի դեմ պատերազմն ու ագրեսիային հակազդելու վրա երկրի կենտրոնացումը, հանգեցրել են որոշ ծրագրերի հետաձգման։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում Շիրղոլամին հույս է հայտնել, որ Երևանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն ապահովել աշխարհաքաղաքական տարբեր կողմերի հետ՝ օգտագործելով իր ողջ ներուժը։ Դիվանագետը շեշտել է տարածաշրջանային բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու կարևորությունը և արժևորել կայունության ու փոխգործակցության ամրապնդումը տարածաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում. Կայա Կալլասի հայտարարությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ինքը կկայացնի ԵՄ-ին անդամակցության...