Չինաստանը շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները
Չինական փոքր ընկերությունները, շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները, Իրան և Ռուսաստան են արտահանում անօդաչու թռչող սարքերի երկակի նշանակության դետալներ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Չինական փոքր ձեռնարկությունները բացահայտորեն մատակարարում են անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ, այդ թվում՝ շարժիչներ, մարտկոցներ, չիպեր և օպտիկամանրաթելային մալուխներ դեպի Իրան ու Ռուսաստան։ Այս գործունեությունը հաճախ իրականացվում է՝ հակառակ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների։
Xiamen Victory Technology ընկերությունը շուկայում ներկայացրել է գերմանական մշակման L550 շարժիչներ, որոնք առնչվում են իրանական Shahed-136 հարվածային ԱԹՍ-ների հետ։ Վերջիններս կիրառվել են տարածաշրջանային տարբեր հակամարտություններում։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ նմանատիպ առևտրի կանխումը բարդ է, քանի որ անօդաչուների պատրաստման համար օգտագործվում են սովորական կոմերցիոն դետալներ, որոնք հեշտությամբ տեղափոխվում են համաշխարհային մատակարարման շղթաներով։ Չինական բազմաթիվ մատակարարներ փոքր ֆիրմաներ են, որոնք գրեթե չեն զգում ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը և գործում են առավել բացահայտ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում. Կայա Կալլասի հայտարարությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ինքը կկայացնի ԵՄ-ին անդամակցության...