Հայտնի է` ինչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
Կողմերը քննարկել են կարգավորման գործընթացում առկա առաջընթացը և դրական գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ու գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի վերջերս կայացած հանդիպումը։ Այս համատեքստում հատուկ ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ վերագործարկման հարցում։
Բացի այդ, պաշտոնյաներն անդրադարձել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրմանը։ Նրանք նշել են, որ այս նախաձեռնությունը կխթանի երկկողմ փոխգործակցությունը, կզարգացնի ինստիտուցիոնալ կապերը և էական նշանակություն կունենա տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...