Հասարակություն

Ես կեղծ մամուլ չեմ նայում. Վլադիմիր Կարապետյանը՝ «Эхо Москвы» լրագրողի հետ սկանդալային զրույցի մասին

Ես կեղծ մամուլ չեմ նայում. Վլադիմիր Կարապետյանը՝  «Эхо Москвы» լրագրողի հետ սկանդալային զրույցի մասին

Համացանցում լուրեր են տարածվում, որ այսօր Երևանի սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  հանդիպել է «Эхо Москвы» լրատվամիջոցի թղթակից Իրինա Բաբլոյանի հետ: 

Ըստ հրապարակումների՝ Վլադիմիր Կարապետյանը լրագրողի հետ սկանդալային զրույցի ընթացքում պատմել է իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։

 «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասել է Կարապետյանը։ Նա նշել է, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։ Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասել է Կարապետյանը։ 
Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրել է, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանել է՝ «Коммерсантъ», «Дождь»։ 

Auroranews-ի հարցին, թե տեսել է արդյոք մամուլի հրապարակումնները իր անվան շուրջ Կարապետյանն ասաց. 

«Ես կեղծ մամուլ չեմ նայում»:

Դիտարկմանը, թե կա հրապարակված լուսանկար Կարապետյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250