Հասարակություն
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Մարուքյան
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նախորդ երկու անգամները ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։
Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Մարտի 1-ից Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Սարգսյանը Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը. Հրապարակ
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3