Դիմակավորված զինված ավազակային հարձակում Երևանում գործող տարադրամի փոխանակման կետի վրա

Այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

 

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր  գծով տեղկալ Արթուր Զաքարյանը։

 

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։  

Քաղաքականություն

Պատահարներ