Պատահարներ
Թոխմախի գերեզմանատան մոտ տեղի ունեցած սպանության փորձ կատարելու դեպքով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
32-ամյա վարորդը Honda-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Երևանի Աբովյան փողոցում այրվել է ավտոմեքենա. ԱԻՆը մանրամասնում է
Մեղրիի համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավ
Սյունիքի մարզում իրանցի 65-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0