Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ները. կա 5 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 38-ամյա Լյովա Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 NA 123 համարանիշի և 33-ամյա Հարություն Ասատրյանի վարած Opel մակնիշի 34 ԼN 794 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Ասատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 53-ամյա Նարինե Ասատրյանը, 25-ամյա Լուսինե Ասատրյանը, և 5-ամյա Արտյոմ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլ Opel-ներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






























