ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանլով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է լրագրողը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ բժիշկների ժամանումը «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգ ստացվեց, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
[66e0ced63e07e5f3dc42a1b6fc93c03b.jpg]
[0764530bf207037f584a47a688e71d79.jpg]
[954313012f91e6ef9fb2d83b7e7abbda.jpg]
[c62d08ebabe30c48fea9041fcc1b4198.jpg]
[61911a8a4f9b6c075b3dd5c7684275ef.jpg]
[b223dac20f0b24289920c68c93ed143a.jpg]
[316e5c368ef9c47f1cc2dddd9b8d6d5f.jpg]
[c62d08ebabe30c48fea9041fcc1b4198.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. երկու հոգի հոսպիտալացվել է
Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարմա...
Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. 20-ամյա վարորդի վիճակը ծանր է
Այսօր` փետրվարի 24-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 3 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հ...
Հրդեհ է բռկվել «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում. կա տուժած
Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող...