Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ - որ չակերտներ պետք է բացի, ուրեմն թող բացի, մենք էլ կիմանանք, թե ո՞րն էր խմբակցությունը լքելու նրա որոշման պատճառը, ԲՀԿ-ում բոլորն ապշած են. Արման Աբովյան
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն անսպասելի է եղել ԲՀԿ-ի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ում բոլորն ապշած են։
«ԲՀԿ-ում բոլորն ապշած են՝ ինչո՞ւ Գևորգ Պետրոսյանն այսքան անսպասելիորեն, հանկարծ, որոշեց լքել խմբակցությունը, մանավանդ, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ ջերմ և հարգալից վերաբերմունք ուներ նրա նկատմամբ, նույնիսկ զուտ մարդկային հարաբերություններում: Գագիկ Ծառուկյանը միշտ էլ առանձնացրել է պարոն Պետրոսյանին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ա.Աբովյանը եւ ավելացրել. «Ի՞նչ ասեմ… Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ - որ չակերտներ պետք է բացի, ուրեմն թող բացի, մենք էլ կուսակցության ներսում կիմանանք, թե որն էր խմբակցությունը լքելու նրա կայացրած որոշման պատճառը»։
Հիշեցնենք, որ այսօր Գ.Պետրոսյանը հայտարարել է, որ անընդունելի է համարում հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը ու նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իր գործունեությունը՝ նշելով, որ ԱԺ-ում կշարունակի իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր՝ չնայած երկու օր առաջ Գ.Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքել էր խմբակցությունից դուրս գալու տեղեկությունները։
«Որևէ խնդիր կամ տարաձայնություն պարոն Գևորգյանը ո´չ խմբակցության ներսում, ո´չ ղեկավարության հետ չի ունեցել, նորից եմ կրկնում՝ հարաբերությունները նույնիսկ շատ ջերմ ու բարիդրացիական են եղել»,- վստահեցրեց Ա.Աբովյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր այդօրինակ բարիդրացիական ու ջերմ հարաբերությունների պարագայում, անխոս ու լուռ լքել խմբակցության շարքերը,՝ Արման Աբովյանը նշեց, թե ոչինչ ասել չի կարողանում՝ ԲՀԿ-ում բոլորն ապշած են ու սպասում են բացատրության:
Նկատառմանը, թե, ըստ մամուլում համառորեն շրջանառվող լուրերի, խմբակցությունը հաջորդը լքող պատգամավորը Նաիրա Զոհրաբանն է լինելու, Արման Աբովյանը կտրականապես հերքեց՝ ներսում նման որևէ խոսակցություն չկա: Հնարավո՞ր է արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանն էլ, իր նախկին գործընկերոջ նման՝ թիմակիցների համար լուռ և անսպասելի հեռանալու որոշում կայացնի, կրկին անգամ անակնկալի բերելով խմբակցության անդամներին, Արման Աբովյանը հավանական չհամարեց:
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Ինչպե՞ս կանգնեցվեց ապրիլյան պատերազմը. Սերժ Սարգսյանը մանրամասներ հայտնեց
Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե հայ...