Ինչպե՞ս կանգնեցվեց ապրիլյան պատերազմը. Սերժ Սարգսյանը մանրամասներ հայտնեց
Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե հայկական կողմը բանավոր համաձայնվել է 7 շրջանները զիջել՝ ապրիլյանը կանգնեցնելու գնով:
«Այդ տվյալները որտեղի՞ց եք ստացել: Իրականության մեջ այդպիսի բան չի եղել: Ապրիլյանը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, որին դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, կրել է մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ: Մեզանից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադրաի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք չհամաձայնվեցինք, ասեցինք՝ ոչ: Եթե մենք այլ պայմանավորվածություն ունենայինք, ապա երրորդ կողմը՝ համանախագահ Ռուսաստանն, այդ մասին կհայտարարեր: Որևէ օր: Գոնե այն պատճառով, որ ինքն իր վարկին վնաս չհասցնի: Ռուսական կողմը չէր կարող այդպիսի խոսակցության, պայմանավորվածության վկան լիներ ու այդ մասին չհայտներ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Այնպես, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին մինչև 2018 թվականի գարնանն, այնպես էլ կհայտարարեր, որ պայմանավորվածություն է եղել: Եթե պայմանավորվածություն է եղել, ինչպե՞ս է մինչև 2018 թվականին սեղանին մնացել փաթեթային տարբերակը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը, թե ինչու մնաց Հայաստանի վարչապետի պաշտոնում
Մենք երբեք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Արմնյուզի հետ...